Հայաստանի Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի սեպտեմբերի 29-ի ԵԱՀԿ-ի կողմից դիտարկումն անցել է առանց միջադեպերի։ Դիտարկման ընթացքում հայկական կողմը ադրբեջանականին առաջարկել է անցկացնել սահմանամերձ գյուղապետերի հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է այն՝ հիմնավորելով Բաքվի բարձրաստիճան մարմինների պաշտոնական կարգադրության բացակայությամբ։

Ինչ վերաբերում է ռազմագերիների փոխանակմանը, ապա, ըստ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանի, ներկայումս ադրբեջանական գերության մեջ են գտնվում Հայաստանի 6 զինծառայողներ, իսկ Հայաստանում՝ ադրբեջանցի երկու զինվորներ, եւ ներկայումս ռազմագերիների փոխանակման շուրջ բանակցությունները տարվում են միջազգային կազմակերպությունների հետ։