Միացյալ Նահանգները կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, որպեսզի փակի «Իսլամական պետության» գրոհայինների համար նավթահանքերի եւ նավթի եկամուտների ճանապարհը։ Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, տեղեկացնում է Reuters-ը։

«Այժմ մենք նախաձեռնում ենք որոշ գործողություններ, որպեսզի ամրապնդենք մեր դիրքերը Դեյր էլ Զորում, որպեսզի երաշխավորենք, որ կարող ենք փակել նավթահանքերի հասանելիությունը ԻՊ-ի համար»,- ասել է Էսփերը։ «Մենք ամրապնդում ենք մեր դիրքը՝ օգտագործելով որոշ մեքենայացված ուժեր»,- ասել է նա։ Մեքենայացված ուժերը սովորաբար ներառում են տանկեր եւ ռազմական այլ ակտիվներ։

Նա չի տեղեկացրել, թե որքան ուժեր են ներկայում գտնվում տարածաշրջանում կամ որքան լրացուցիչ ուժեր են ուղարկվելու։