Լեգենդար Կնուտից հետո Բեռլինի գազանանոցում սատկել է Շայնա Պալին:
Բեռլինի հայտնի «Ցոո» գազանանոցը, որտեղ 2,5 շաբաթ առաջ սատկել էր աշխարհում ամենահայտնի Կնուտ արջը, կրկին սգի մեջ է: Այսօր սատկել է հանրության սիրելի փիղը` Շայնա Պալին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Գազանանոցի ղեկավարության ներկայացուցիչը հայտնել է, որ 6-ամյա փղի մահը եղել է նույնքան անսպասելի, որքան Կնուտ արջինը:
Կենդանին անգամ մեծ չէր համարվում. Շայնա Պալին նոր-նոր երկու տոննա էր դարձել, իսկ հասակը 2 մետր էր:
Պարզվել է, որ Շայնայի մահվան պատճառը հերպեսի վիրուսն է եղել:


























