Լոնդոնի հարավում գտնվել եւ տիրոջն է վերադարձվել 250 000 ֆունտ սթեռլինգ արժողությամբ 310-ամյա ջութակը, հայտնում է BBC-ն։
Գործիքը գտնվել եւ գաղտնի բանակցություններից հետո սուպերմարկետի ավտոկայանատեղիում վերադարձվել է տիրոջը՝ պրոֆեսիոնալ երաժիշտ Սթիվեն Մորիսին։
Ջութակի փոխանցմանը հետեւել են քաղաքացիական հագուստով իրավապահները։
Նշվում է, որ գործիքը փոխանցող տղամարդը ներողություն է խնդրել եւ հայտարարել է, թե սխավել է։
Վարպետ Դեւիդ Տեկլերի կողմից 1709թ․ ստեղծված ջութակը երաժիշտը հոկտեմբերի 22-ին մոռացել էր Լոնդոնից Օրպինգտոն մեկնող գնացքի մեջ։
Այդ կորուստը հունից հանել էր 51-ամյա երաժշտին, որը կատարել է «Մատանիների տիրակալը», Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում հնչող երաժշտությունը, ինչպես նաեւ ձայնագրել է իր կատարումները Դեւիդ Բոուիի եւ Սթիվի Ուոնդերի հետ։
Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը հրապարակել էր տղամարդու լուսանկարը, որը ենթադրաբար վերցրել էր ջութակը, եւ խնդրել էր սոցցանցերի միջոցով կապվել երաժշտի հետ։
24 ժամվա ընթացքում ջութակի տիրոջ հետ կապվել եւ հայտնել էին գործիքը վերադարձնելու մտադրության մասին։
Արդյունքում ջութակն առանց որեւէ վնասվածքի հայտնվել է տիրոջ մոտ։




























