Եվրոպայի Խորհրդի նոր ղեկավար է դարձել նորվեգիայի նախկին վարչապետ Տյորբորն Յագլանդը: Այսօր առավոտյան, Ստարսբուրգում, ԵԽԽՎ նստաշրջանում սկսվել են Եվրոպայի Խորհրդի նոր գլխավոր քարտուղարի փակ, գաղտնի ընտրությունները: Այդ պաշտոնի համար պայքարում էին Լեհաստանի նախկին արտգործնախարար Վլոդզիմեժ Չիմոշեվիչն ու Տյորբորն Յագլանդը: Արդեն քվերակությունից հետո, երբ դեռ չէր սկսվել ձայների հաշվարկը, պարզ էր, որ Չիմոշեվիչն ի վիճակի չէ հաղթել Յագլանդին: Սակայն մինչեւ վերջին պահը Լեհաստանը հույս ուներ, որ տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի:

Նշենք, որ մինչ այդ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի աթոռը զբաղեցնում էր Թերրի Դեվիսը, բայց նրա լիազորությունների ժամկետն ավարտվել էր 2009թ. օգոստոսի 31-ին: