Հայբիզնեսբանկն իր հաճախորդներին ուրախությամբ ներկայացնում է բոլորովին նոր, հարմարավետ եւ շահավետ «Համեղ» եւ Արագ ABB-ExpressO վարկային գիծը:

ABB-ExpressO վարկային պրոդուկտը նախատեսված է բանկի պլաստիկ քարտերով՝ ֆիզիկական անձանց ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով արագ վարկային գծեր տրամադրելու համար:

Հաճախորդն իր հայեցողությամբ, առանց բանկին հաշվետվություն ներկայացնելու կարող է համարձակ օգտագործել վարկային միջոցները՝ կատարել կանխիկացման գործարքներ, ինչպես նաեւ վճարել ցանկացած գնումների եւ ծառայությունների համար:

Հայբիզնեսբանկի հաճախորդներին առաջարկվող ABB-ExpressO վարկային գիծն ունի մի շարք առավելություններ.

•             հաշված րոպեների ընթացքում ABB-ExpressO վարկային գիծ տրամադրելու մասին որոշման կայացում

•             վարկային գծի արագ եւ հեշտ տրամադրում 250.000-ից մինչեւ 1.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (գումարը կախված է հաճախորդի խմբից),

•             գործող ապառիկ վարկերի տեղափոխման հնարավորություն այլ բանկերից եւ մինչեւ 6 ամիս մարման հնարավորություն 0% «Համեղ» տոկոսադրույքով՝ 1-ին խմբի համար (նախահաստատված ցուցակից Բանկի հաճախորդներ):

Հայբիզնեսբանկը շարունակում է հաճելի անակնակալներ մատուցել իր հաճախորդներին, որոնց համար նոր վարկային գծի պայմանները լինելու են հնարավորինս շահավետ եւ հարմարավետ: