Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ կրկին կոշտ քննադատության է ենթարկել երկրի ղեկավարությանը՝ իդեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։

Թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք մեղադրանքներ է ներկայացրել թուրքական իշխանություններին։ Նա գտնում է, որ Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել իր ազգությունը չճանաչող ամբոխի։ Նա իշխանությունների ժողովրդավարացման նախաձեռնությունը անվանել է PKK-ի նախաձեռնություն։

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցեր տալու ժամանակ երկու անգամ գործածել է «պարոն Օջալանը» արտահայտությունը, (Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ, դատապարտված է ցմահ բանտարկության) որին ի պատասխան Դեւլեթ Բահչելին արձագանքել է. «Վարչապետը դա արդեն ասել է, դու էլ ասա ի՞նչ է լինելու»։