Հայաստանի մարզերում այս օրերին քննարկումներ են ընթանում հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած շարքի հերթական քննարկումը կայացել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

Հարցին, թե հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն են համարում ավելի հավանական քննարկման մասնակից երիտասարդները առավել հավանական են համարել «Շահումն ու շահողը` անհայտ» սցենարը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրված արձանագրությունների քննարկման հաջորդ վայրը լինելու է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը: