Նոյեմբերի 8-ին, ժամը 18.20-ին Արաքս-Սարդարապատ ճանապարհի Սարդարապատ գյուղի տարածքում «Նիսսանը» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, կողաշրջվել,իսկ մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի վայրի զննությամբ մեքենայից մոտ 7 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է օդամղիչ հրացան, 9 մմ գազային ատրճանակ՝ իր սեւ կաշվից պատյանով եւ վթարված մեքենայի վարորդի անվամբ վկայական:

Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:

Նախապատրաստվում են նյութեր:

 Նոյեմբերի 9-ին վարորդը բժշկական կենտրոնում մահացել է։