Հայաստանի կառավարությունն այսօր` ապրիլի 7-ին բավական արտառոց որոշում է ընդունել՝ ստեղծել գյուղատնտեսական շտապ օգնություն։

Որոշվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկներին պատկանող ավտոմեքենաների դիմացի երկու դռներին և շարժիչի ծածկոցին փակցնել հատուկ գծապատկեր։ Դրա վրա գրված է լինելու՝ «Շտապ գյուղատնտեսական օգնություն» եւ հեռախոսահամար` (10) 54-19-68։

Այդ հեռախոսահամարով մարզերի բնակիչները կարող են գյուղնախարարության հատուկ ստորաբաժանումներից աջակցություն ստանալ ամենատարբեր հարցերի շուրջ։

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ գյուղատնտեսության բնագավառում շտապ օգնության համակարգ է ներդրվում, որի նպատակն է խորհրդատվության ծառայություն մատուցել գյուղացիներին։

Մարզերում Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված են հատուկ կենտրոններ, որոնցում ներառված են շուրջ 300 բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Հենց նրանք էլ պետք է իրականացնեն «շտապ օգնությունը»։