Այսօր առավոտյան Նեպալի արևելքում գտնվող Դհարան քաղաքում եկեղեցի է փլվել, որի հետևանքով 24 մարդ մահացել է, իսկ 64-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է АР-ը, ողբերգության պահին այդտեղ քրիստոնեական կոնֆերանս էր ընթանում:

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ շրջակա տների բնակիչները քնած են եղել, երբ եկեղեցին անսպասելիորեն փլվել է: Մահացածների թվում 17-ը կանայք են, 4-ը` երեխաներ: Ողբերգության պատճառների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չկա: