Հուլիսի 8-ին սոմալիցի ծովահենների կողմից առեւանգված թուրքական Horizon-1 բեռնանավը անձնակազմի հետ կազատվի գերությունից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները նշում են, որ այդ նավի սեփականատեր ընկերության եւ ծովահենների միջեւ վճարվելիք փրկագնի հետ կապված կայացել է համաձայնություն, եւ շուտով բեռնանավը ազատ կարձակվի։




























