Թուրքիայի Սամսուն քաղաքում գնացքի գծերի վրա քայլող զույգին հարվածել է ընթացող գնացքը, որի պատճառով տղան մահացել է, իսկ աղջիկը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է թուրքական Radikal-ը։
Երիտասարդ սիրահարները զբոսնելով քայլել են երկաթգծի ռելսերի վրայով եւ չեն նկատել ետեւից մոտեցող բեռնատար գնացքը։ Գնացքի հարվածից 17 ամյա տղայի գլուխը պոկվել է մարմնից, իսկ 17 ամյա աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։




























