Բելգրադում ռազմաբժշկական ակադեմիայի անձնակազմը մահից փրկել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, որին հոսպիտալացրել են սրտի հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին հայտարարել է Սերբիայի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը, հաղորդում է «Radio Sputnik»-ը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սերբիայի նախագահի մոտ սրվել է սրտի քրոնիկ հիվանդությունը:

Բժիշկները պատմել են, որ երկրի ղեկավարի վիճակը վատացել է, նրան հոսպիտալացրել են:

«Վուչիչի օրգանիզմը լավ է արձագանքել բուժմանը»,- ասել է նախարարը:

Սերբիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ աշխատանքի երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին: