Նոյեմբերի 17-ին, ժամը 14։10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի «Մանկական վերականգնողական կենտրոնի» մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Մանկական վերականգնողական կենտրոնի» պահեստի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։17-ին, մարվել՝ 15։57-ին։

Այրվել են տանիքի (160 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և 5000 քմ խոտածածկույթ: