Չինական Նանցզինում սկսվել է կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջնության երկրորդ փուլը։ Առաջնության մասնակիցներն են. Չժաո Սյուէ (Չինաստան, 25542), Նանա Ձագնիձե (Վրաստան, 2535), Մարի Սեբագ (Ֆրանսիա, 2519), Չժու Չեն (Կատար,2488), Սյու Յուխյա (Չինաստան, 2485), Լիլիթ Մկրտչյան (Հայաստան, 2469), Շեն Յան, (Չինաստան, 2453), Ցզյու Վենցզյուն (Չինաստան, 2443), Բատույագ Մոնղոնտուլ, (Մոնղոլիա, 2418), Բաիրա Կովանովա (Ռուսաստան,2408), Մարթա Ֆիերո (էկվադոր, 2386), Բեթյուլ Յըլդըզ (Թուրքիա,2224):

Հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը իր ելույթը սկսել է երկու ոչ ոքիով, որի արդյունքում երկու փուլից հետո հավաքել է մեկ միավոր։

Առաջին փուլի արդյունքներն են՝ Մոնղոնթուլ- Յըլդըզ՝ 1:0, Ձագնիձե- Ցզյու Վենցզյուն՝ 1:0, Շեն Յան-Սեբագ՝ 1:0, Մկրտչյան-Կովանովա՝ 0,5:0,5, Ֆիերո –Չժու Չեն՝ 0,5:0,5, Սյու Յուխյա-Չժաո Սյուէ՝ 0,5:0,5։

Երկրորդ փուլի արդյունքները։ Չժաո Սյուէ- Ցզյու Վենցզյուն՝ 0:1, Սյուէ Յուխյա-Շեն Յան 1:0, Չժու Չէն-Մոնղոթուլ՝ 1:0, Յըլդըզ – Ձագնիձե՝ 0:1, Սեբագ-Մկրտչյան 0,5:0,5, Կովանովա-Ֆիերո 0,5:0,5։