Ադրբեջանի ԶՈւ գնդապետ Գահրաման Մանսիմզադեն դիմել է պետության ղեկավարին՝ կոչ անելով կարգուկանոն սահմանել պաշտպանության նախարարությունում, որտեղ լուրջ իրավախախտումներ են գրանցվել: Այս մասին նա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված իր տեսաուղերձում, հաղորդում է contact.az-ը:

Գնդապետը մեղադրել է ավագ սպաներին, ներառյալ՝ գլխավոր շտաբի պետին եւ պաշտպանության նախարարին՝ ֆինանսական եւ այլ խախտումների, կառուպցիայի արատավոր պրակտիկայի, ենթակաների իրավունքների խախտումների մեջ:

Նա նաեւ մեղադրել է մի շարք սպաների, որոնք համագործակցում են արտասահմանյան պետությունների հետ:

Այդ տեսաուղերձից մեկ օր անց ՊՆ-ը այդպես էլ չի մեկնաբանել իրավիճակը: Լռում է նաեւ ռազմական դատախազությունը՝ նշում է աղբյուրը: