Մալայզիայում սումատրանյան ռնգեղջյուրի վերջին էգը՝ Իմանը, սատկել է քաղցկեղի հետ տեւական պայքարից հետո, գրում է Star-ը:
Կենդանին սատկել է նախօրեին Բորնեո կղզու ռնգեղջյուրիների արգելոցում:
«Սաբահայի Վայրի բնության դեպարտամենտը մեծ ցավով հայտնում է վերջին սումատրանյան ռնգեղջյուր Իմանի մահվան մասին Մալայզիայում 2019 թվականի նոյեմբերի 23-ին»,-հայտարարել է պետական զբոսաշրջության, մշակույթի եւ շրջակա միջավայրի նախարար Քրիստինա Լիուն:
Նրա խոսքով՝ Իմանը ստացել էր լավագույն խնամքն արգելոցում հայտնվելուն պես 2014 թվականի մարտից մինչեւ կյանքի վերջին պահը:
Նախարարը հավելել է, որ կենդանուն բազմիցս փրկել են մահից, եւ անգամ հաջողվել էր պահպանել նրա ձվաբջիջները հետագա սերունդների եւ տեսակի պահպանման համար:



























