The Donkey Sanctuary կազմակերպության հետազոտության տվյալներով՝ արդեն մոտ ապագայում մեր մոլորակին սպառնում է ավանակների զանգվածային ոչնչացումը Չինաստան ավանակների կաշի արտահանելու պատճառով, որտեղ դրանք կիրառվում են ավանդական բժշկության ոլորտում, հաղորդում է Life-ը:

Կենդանիների պաշտպանների տվյալներով՝էցզյաոյի աճող պահանջարկը բավարարելու համար, որը ստանում են ավանակի կաշվի միջոցով եւ կիրառում են ավանդական չինական բժշկության մեջ, ամեն օր սպանում են շուրջ 4.5 միլիոն ավանակ, ինչը կազմում է դրանց ամբողջ թվի շուրջ 10 տոկոսը:

«Այդ հուսալի, աշխատասեր, ռացիոնալ կենդանիները սարսափելի տանջանքներ են ապրում ամբողջ աշխարհում կաշվի առեւտրով զբաղվողների գործունեության հետեւանքով»,-ասվում է հրապարակման մեջ:

Կազմակերպության տվյալներով՝ հենց Չինաստանում ավանակների կաշվի նկատմամբ այդպիսի հետաքրքրության ֆոնին դրանց թիվը կրճատվել է 76 տոկոսով էցզյաո օգտագործելու աճի հետեւանքով: Փորձագետների կանխատեսումներով՝ աշխարհում ավանակների ընդհանուր քանակին վտանգ է սպառնում: