Հարցմանը մասնակցած զբոսաշրջիկների մեջ մասը նախընտրում է իր հետ ուտելիք վերցնել գնացքում գնելու փոխարեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով OneTwoTrip-ի հետազոտության արդյունքներին:

Ծառայության մասնագետները հարցրել են 1730 օգտատիրոջ եւ պարզել, որ նրանց միայն 37 տոկոսն է գնումներ կատարում վագոն-ռեստորանում կամ սրճարանում:

Գնացքում ռեստորան այցելելու համար գումար ծախսողների մեկ քառորդը ձեռք է բերում հիմնական ուտեստներ, 24 տոկոսը՝ ըմպելիքներ: Սառը խորտիկներ նախընտրում է գնել 15 տոկոսը, նույնքան մարդ էլ ընտրում է աղցաններ, իսկ զբոսաշրջիկների 12 տոկոսը գերադասում է ապուրներ: Զբոսաշրջիկները գրեթե չեն սիրում խավարտներ գնել գնացքում, դրանց համար վճարում է հարցվածների միայն 10 տոկոսը:

Ռեսպոնդենտների մեծամասնությունը, որոնք երբեք ուտելիք չեն գնում գնացքում, իրենց հետ են վերցնում այն. այդպես է պատասխանել ճանապարհորդների 47 տոկոսը: 9 տոկոսը նշել է, որ փորձում է ավելի շատ ուտել նախքան ուղեւորությունը վագոն-ռեստորանում լրացուցիչ ծախսեր չանելու համար: Հարցվածների 22 տոկոսն ասել է, որ չի հավանում առաջարկվող ուտելիքի համը, իսկ 3 տոկոսն առհասարակ մերժում է հանրային սնունդը՝ համարելով, որ դրա գները շատ բարձր են:

Գնացքի ուղեւորների 15 տոկոսը բացատրում է ուտելիքից հրաժարումը նրանով, որ գնացքում սնվելն արտասովոր է: Ընդ որում՝ մի քանիսը նշել են, որ առհասարակ չեն մտածում ծնվելու մասին, քանի որ ճանապարհին գերադասում են քնել:

Հարցվածների 4 տոկոսը դժվարացել է նշել պատճառը, թե ինչու երբեք չի սնվում գնացքով ճանապարհորդելիս: