Հնդկաստանի հարավում գտնվող Հայդարաբադում նոյեմբերի 23-ին մարդատար ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել այն ուղեկամրջի վրա: Ավելի ուշ պարզ է դարձել, որ ավտոմեքենան սլանում էր 104 կմ/ժ արագությամբ թույլատրելի 40 կմ/ժ-ի փոխարեն: Ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ 17 մետր բարձրությունից ընկել ցած՝ «վայրէջք կատարելով» հետիոտների համար նախատեսված ճանապարհի վրա, հաղորդում է 360-ը:

Վայրէջքից հետո ավտոմեքենան հարվածել է տեղաբնակների բազմությանը, որոնք ավտոբուս էին սպասում: Այնուհետեւ մեքենան կոտրել է ծառն ու վնասել կայանած մի քանի տրանսպորտային միջոցներին: Բացի այդ, ընկել էր ճանապարհային նշանը, որը բարեբախտաբար չէր վնասել կանգնած կնոջ գլուխը:

Որոշ քաղաքացիներ դղրդյուն են լսել եւ տեսել թռնող մեքենան: Այդ իսկ պատճառով նրանք հասցրել են փախուստի դիմել, ինչ-որ մեկը թռել է ցանկապատի վրա: Սակայն մեկ կին զոհվել է: Եւս երեք մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Վթարի մեղավորը ողջ է մնացել եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ. նա մեղադրվում է անզգուշության հետեւանքով մահ պատճառելու մեջ: