Նոյեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ,

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ 1000 քմ, Քասախ գյուղում՝ 1000 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: