Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 25-ին, ժամը 17:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից Տաթեւի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գորիս-Տաթեւ ավտոճանապարհի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ):

Փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել են քարերը: