Նոյեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մոտ 5 հա,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 0.5 հա,

Շիրակի մարզի Խարկով բնակավայրի մոտակայքում՝ 220 հա,

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: