BMW ընկերությունը հայտարարել է այն մասին, որ Կոմպոզիտոր Հանս Ցիմերը, որն աշխատել է «Սկիզբ» եւ «Ինտերսթելլեր» ֆիլմերի համար, ձայներ կմշակի ապրանքանիշի էլեկտրիֆիկացված մոդելների համար։ Ընդ որում, խոսքը ոչ միայն էլեկտրամոբիլների, այլեւ հիբրիդների մասին է, գրում է Motor-ը։

Ցիմերն արդեն ունի BMW-ի հետ աշխատելու փորձ։ Այսպես, այս տարվա ամռանը նա Vision M NEXT մոդելի համար ձայնագրել էր գործի գցելու, կանգ առնելու, ներքին այրման շարժիչի, ինչպես նաեւի կոճակների ձայներ։ Ձայնային ուղեկցումը ունի ոչ միայն գեղագիտական, այլեւ գործնական գործառույթ՝ նախազգուշացնում է էլեկտրամոբիլի մոտենալու մասին։

Բավարական ընկերության համար Ցիմերի ստեղծած ձայների հավաքածուն կհայտնվի BMW IconicSounds Electric ապրանքանիշի անվան տակ։

Հանս Ցիմերը կինոսինդուստրիայում առավել ինովացիոն կոմպոզիտորներից է։ 1988թ․ նա «Անձրեւի մարդը» ֆիլմի համար «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակի, իսկ յոթ տարի անց ստացել է միանգամից երեք մրցանակ՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ «Գրեմմի»՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում՝ «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմի համար։

Ցիմերը նաեւ երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսին են «Պերլ Հարբորը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Մադագասկարը», «Մութ ասպետը», «Միսս Դեյզիի վարորդը»։