Նանկինում հնագիտության ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են ավելի վաղ անհայտ հանքային բազմաբջիջ օրգանիզմ, որը զարգանում էր որպես սաղմ, հաղորդում է Gazeta-ն:

Հայտնագործության մասին  նրանք պատմել են Current Biology պարբերականում:

Հետազոտողները հայտնաբերել են հանքային օրգանիզմը Չինաստանի հյուսիսում գտնվող Հույչժոու նահանգում. գտածոն շուրջ 609 մլն տարեկան է: Օրգանիզմը ստացել է Caveasphaera անունը: Հնարավոր չէ հստակ ասել՝ դա կենդանի է, թե բույս:

Գտածոն առանձնահատուկ է նրանով, որ տեսակի հայտնաբերված «ներկայացուցիչները» գտնվում էին զարգացման տարբեր մակարդակներում, որոնք հիշեցնում են ժամանակակից սաղմերի զարգացումը՝ մի քանի բջիջից մինչեւ ավելի բարդ կառուցվածքը: Դա թույլ է տալիս հետազոտողներին ենթադրել, որ նրանք գործ ունեն հնագույն կենդանու հետ, որն ի հայտ էր երեկ էվոլյուցիայի սկզբում:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Caveasphaera-ն «տեսակավորել է» իր բջիջները զարգացման ժամանակ այնպես, ինչպես դա տեղի է ունենում բազմաթիվ ժամանակակից կենդանիների մոտ: Սակայն գիտնականները դեռ չունեն ապացույցներ, որ այդ սաղմերը վերածվել են ավելի բարդ օրգանիզմների:

Այնուամենայնիվ, գիտնականները համարում են, որ հայտնաբերված քարացուկները խոսում են այն մասին, որ սաղմնային զարգացումը, որը նման է ժամանակակից զարգացմանը, ծագել է նախքան հնագույն կենդանիների առաջացումը: