Կինը, որը ԱՄՆ-ի մեկ նահանգից մյուսն է մեկնել՝ նշելու Երախտագիտության օրը, ծննդաբերել է օդանավակայանում, գրում է The Sun-ը:

Ներեյդա Արաուխոն ամուսնու եւ երկու երեխաների հետ Ֆլորիդայից Փենսիլվանիա է մեկնել, երբ հենց ինքնաթիռում սկսվել են ցավերը:

Նշվում է, որ կինը գտնվել է հղիության 38-րդ շաբաթում, եւ բժիշկը թույլ է տվել ճանապարհորդել:

Բարեբախտաբար, ինքնաթիռում բժիշկ է եղել, որը կնոջն առաջին օգնություն է ցուցաբերել:

Արաուխոն ծննդաբերել է Հյուսիսային Կառոլինայում Շառլոտ Դուգլասի միջազգային օդանավակայանում:

Երջանիկ զույգը նորածին աղջկան անվանել է Լիզիանա Սքայ Թեյլոր: