Rolex ժամացույցը, որը կրել է Հոլիվուդի լեգենդ Մառլոն Բրանդոն, մոտ ժամանակներս աճուրդի կդրվի, հայտնում է FoxNews-ը։
Rolex GMT Master Reference 1675 ժամացույցը, որը Բրանդոն կրել է 1979թ․ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի նկարահանած հայտնի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում, դեկտեմբերի 10-ին կդառնա Phillips աճուրդային տան եւ Bacs & Russo Game Changer-ի համատեղ լոտերից մեկը։ Ժամացույցի վրա փորագրված է «M. Brando»։ Հավանաբար գրառումը Բրանդոն ինքն էարել։
Շուկայում ժամացույցի այդ մոդելն արժի 15 000-20 000 դոլար։ Սակայն ենթադրվում է, որ աճուրդում Բրանդոյի ժամացույցը կհաջողվի 1 մլն կամ ավել դոլարով վաճառել։
Ժամացույցը Բրանդոյին է պատկանել 1995 թվականից, այնուհետեւ նա դա նվիրել է իր դստերը՝ Պետրա Բրանդո Ֆիշերին։ Ստացված միջոցների մի մասը բարեգործական նպատակներով կօգտագործվի։





























