Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2009 թ. սեպտեմբերի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 24 լիտր ոգելից խմիչք, որից 22 լիտրը՝ ինքնաշեն, 73 հատ բջջային հեռախոս եւ 94 կտրող-ծակող առարկաներ:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացիական բժշկական հաստատություններ են տեղափոխվել 2 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 4 դատապարտված կամ կալանավորված անձ:



























