Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել տարբեր ուղղություններով Ադրբեջանի ու Եվրոպական Միության միջեւ հարաբերությունների, այդ թվում էներգետիկայի, տարածաշրջանային եւ այլ հարցերի ոլորտում համագործակցության շուրջ,- հաղորդում է Ադրբեջանի նախագահի կայքը։




























