Սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դասախոսություն է կարդացել Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցում «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» խորագրով:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում նախարար Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նախարար Նալբանդյանը անդրադարձ է կատարել նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը:

Նախարարը պատասխանել է նաեւ ներկաների բազմաթիվ հարցերին: