Սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է հունգարացի իր գործընկեր Պետեր Բալաշի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ու Պետեր Բալաշը քննարկել են Հայաստանի նախագահի Հունգարիա կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հարավային Կովկասի խնդիրների, Եվրոպական Միությունում ընթացող գործընթացների շուրջ:

Նալբանդյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժաո Գեմեշ Կրավինհոյին: Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացմանը, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: