Բաքվում ոստիկանության կողմից կալանավորված 36-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։ Նա ձեռնակապերով էր։ Այս մասին տեղեկացրել է Report-ը։

Տեղեկատվության համաձայն՝ Էլգյուն Սադիղովին բռնել էին  որպես կասկածյալ։  Մեկուսարանում նա հաջողեցրել էր կուլ տալ թեյի գդալը։

Ոստիկանության հսկողության տակ Է.Սադիղովին զննել է բժիշկը։ Զննման ժամանակ տղամարդուն հաջողվել է շեղել ոստիկանության ուշադրությունը եւ փախչել հիվանդանոցից՝ թռչելով 4-րդ հարկից։

Իրավապահ մարմինների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում Է.Սադիղովը բռնվել է սեփական տանը։