Արմավիր-Երեւան երթուղին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մեկ ժամ չի գործել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ վարորդները մեկ ժամ հրաժարվել են սպասարկել երթուղին եւ այդպիոսով իրենց բողոքն են արտահայտել, քանի որ շարունակում են երթուղուց դուրս ապօրինի մեքենաներ սպասարկել ուղղությունը, իսկ պատկան մարմինները անգործություն են դրսեւորում․ «Մարդիկ չեն կարողանում աշխատել, անօրինական մեքենաները շատ-շատ են։ Այս հարցը դեռ լուծում չի ստացել։ Վարորդն էլ չի կարողանում փող վաստակել։ Իրենք վաղուց էին ուզում բողոքի ցույց անել, խնդրել ենք, որ մի քիչ էլ սպասեն եւ սպասարկեն երթուղին»։





























