Ոստիկանության կողմից Հայաստանի քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու մասին օրենքը Ազգային անվտանգության ծառայությանը կզրկի քաղաքացիների մասին ավելորդ տեղեկություններ ստանալու հնարավորությունից, ինչը նրան անհրաժեշտ չէ, եւ սա, անկասկած, դրական է: Սակայն խնդիրն այն է, եր երբ գործիքներ են տրամադրվում, անհրաժեշտ են հանրային վերահսկողության մեխանիզմներ, որ խուսափենք հնարավոր ոչ իրավաչափ գործողություններից եւ ապօրինի գաղտնալսումներից: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ առայժմ միակ զսպող գործոնը դատարանի որոշումն է: «Որպես լրացուցիչ մեխանիզմ կարելի է խորհրդարանում հատուկ հանձնաժողով ստեղծել»,- նշեց նա:
Նշենք, որ օրենքը Հայաստանի Ոստիկանությանը հնարավորություն է ընձեռել ինքնուրույն իրականացնել քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, որոնք այս կամ այն գործով որպես կասկածյալ են անցնում:





























