Ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով:
Շքանշանը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության 101-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանին:
Գոհար Լեւոնի Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին, 94 տարեկան հասակում:





























