Բրազիլիայի Բաիյա նահանգի նահանգապետ Ռուի Կոստան հայտարարել է, որ բանդայի պարագլուխը հրամայել է սպանել տաքսիստներին իր մոր պատվերը չկատարելու պատճառով, հաղորդում է Fox News-ը:
«Գանգստերը հրամայել է սպանել այդ մարդկանց, քանի որ նրա մայրը զանգել է Uber, սակայն ավտոմեքենան այդպես էլ չի եկել»,- ասել է Կոստան:
Գանգստերի զոհերից երկուսն աշխատել է Uber տաքսի ծառայությունում, մյուս երկուսը՝ այլ ընկերությունում:
Բոլոր 4 զոհերին սպանելուց առաջ խոշտանգումների են ենթարկել:
Սպանությունը տեղի է ունեցել Սալվադոր քաղաքում: Այդ օրը ոստիկանությունը փոխհրաձգության ժամանակ 2 կասկածյալի է սպանել:
2 օր անց գտել են գնդակահարված բանդայի պարագլխին:





























