Հնդկաստանում ոստիկանությունն արգելել է հավաքները երկրի մուսուլմանական շրջաններում, գրում է Independent-ը:
Ցույցեր են անցկացվում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ:
Պարբերականի տեղեկություններով՝ ցույցերի ընթացքում 3 օրում զոհվել է 14 մարդ, 4000 մարդ ձերբակալվել է: Միայն երեկ զոհվել է 6 մարդ:
Բացի այդ, երկրում անջատել են ինտերնետը:
Հազարավոր մարդիկ հավաքվել են Նյու Դելիում Ջամա-մասջիդ մզկիթի մոտ: Նրանք հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում՝ իշխանություններին մեղադրելով մուսուլմանների մարգինալացման մեջ:
Հիշեցնենք, որ նոր օրենքի համաձայն՝ ոչ մուսուլման քաղաքացիներին, որոնք ապրում են հիմնականում մուսուլմաններով բնակեցված երրորդ երկրներում, Հնդկաստանի քաղաքացիության իրավունք է տրվում կրոնական հիմքով հետապնդման դեպքում:
Խոսքը Պակիստանի, Աֆղանստանի եւ Բանգլադեշի քաղաքացիների մասին է:





























