Դեկտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1 հա, Գուգարք գյուղում՝ 300 քմ, Պուշկինո գյուղում՝ 1 հա, Կաթնառատ գյուղում՝ մոտ 5 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ մոտ 500 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: