Այսօր ավարտվեց «Ես եմ» երիտասարդական կինոփառատոնը: Կինոփառատոնում «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգում մրցանակ ստացավ Աստղիկ Սայադյանը «Լույս ու ստվերի չորս ուրվագիծ» ֆիլմի համար:
«Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին արժանացավ Տարոն Պետրոսյանի «Հրաժեշտ Մերինեին» կինոնկարը:
Ռուսաստանցի Նատալի Լաբկոի «Կիրք»-ը արժանացավ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» մրցանակին: Ժյուրիի նախատեսած «Ալբերտ Յավուրյանի անվան» գլխավոր մրցանակը լավագույն օպերատորական աշխատանքի համար ստացավ ամենեւին էլ ոչ երիտասարդ, երկար տարիների փորձ ունեցող Սուրեն Տեր-Գրիգորյանը «Մյուռոն» ֆիլմի համար:
Ժյուրիի, Մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ տարբեր բարերարների կողմից դիպլոմներ եւ դրամական մրցանակներ ստացան նաեւ փառատոնի այլ մասնակիցներ:
Հիշեցնենք, որ փառատոնը կազմակերպվում է 5-րդ անգամ: Այն այս տարի անցկացվեց սեպտեմբերի 26-ից 30-ը:



























