Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչ Ջոշուա Հանսաքերը, որը ստացել է 250 000 դոլար հանգուցյալ տիկնոջ ապահովագրությունից, մեղադրվում է նրան թունավորելու մեջ, հաղորդում է Fox News-ը:

Երկու մանկահասակ երեխաների 32-ամյա մոր՝ Սթեյսի Հանսաքերի մահվան պատճառ էր նշվել սրտի կաթվածը:

Իսկ Ջոշուա Հանսաքերին, որը բժիշկ է, առաջադրվել է մեղադրանք աչքի կաթիլներով տիկնոջը սպանելու առնչությամբ:

Ըստ մեղադրող կողմի փաստաթղթերի՝ արյան անալիզը ցույց է տվել տետրահիդրոզոլինի զգալի քանակություն, որը աչքի կաթիլների որոշ տեսակներում ամենաակտիվ բաղադրիչներից մեկն է:

Մեղադրող կողմի վարկածով՝ հանցագործության մոտիվը տիկնոջ բժշկական ապահովագրությունից գումար ստանալն էր:

Հյուսիսային Կարոլինայի ապահովագրական դեպարտամենտը հարուցել է մեքենայության մասին գործը, երբ հանգուցյալ Սթեյսիի մայրը՝ Սյուզի Ռոբինսոնը, հայտարարել էր անցած տարվա մայիսին իր դստեր մահվան կապակցությամբ կասկածների մասին:

Ոստիկանությունում պատմել են, որ Ռոբինսոնի կասկածների հիմքում նրա համոզմունքն էր, որ Հանսաքերը դավաճանում էր տիկնոջը: