Ներկայումս Պարթենոն անունով հայտնի շենքը նախկինում այլ անուն է ստացել այն կառուցող հին հույների կողմից: Այդ մասին հայտարարել են Ուտրեխի համալսարանից Յանրիք վան Ռուխեյզենի գլխավորած գիտնականների խմբի անդամները՝ վերլուծելով բազմաթիվ հնագույն տեքստեր, հաղորդում է «ՄԿ»-ը:
Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Archaeology գիտական պարբերականում:
Մասնագետների պնդմամբ՝ հինհունական տաճարը, որը գտնվում է Ակրոպոլիսում եւ նվիրված է այդ քաղաքի աստվածուհի Աթենային, ի սկզբանե կրում էր «Հեկաթոմպեդոն» անունը, ինչպես նաեւ 30 մետր բարձրություն ունեցող ցանկացած այլ շինությունը: «Հեկաթոմպեդոն» բառը կազմվում է «հարյուր» (hekaton) եւ «ոտք» (pous) բառերից:





























