Դեկտեմբերի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Նորամուտ գյուղին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին:

Ժամը 19։28-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Նախնական տվյալներով այրվում է մոտ 70 հա խոտածածկույթ։