Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զորան Միլանովիչը առաջատար է կիրակի օրը երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի Պետական ընտրական հանձնաժողովին։

Նախնական՝ ընտրական տեղամասերի 30 տոկոսից ստացված տվյալներով Միլանովիչը հավաքում է ընտրողների ձայների 32,02 տոկոսը։ Նրան ձայների 27,99 տոկոսով հետեւում է երկրի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը։ Երրորդ տեղը զբաղեցնում է եգիչ եւ երաժիշտ Միրոսլավ Շկորոն, որի համար քվեարկել է ընտրողների 21,78 տոկոսը։

Եթե թեկնածուներից որեւէ մեկը առաջին փուլում ընտրողների ձայների 50 տոկոսը չստանա, ապա 14 օրից տեղի կունենա երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երկրորդ փուլն անհրաժեշտության դեպքումն կանցկացվի 2020թ․ հունվարի 5-ին։