Grand Loto de Noel-ի (ֆր.՝ «Սուրբծննդյան մեծ վիճակախաղ») 15 մլն եվրո ջեքփոթը խաղարկվում էր Ֆրանսիայում։ Ինչպես տեղեկացվում է վիճակախաղերի արդյունքները ներկայացնող Tirage-gagnant կայքում, երջանիկ տոմսի տերն ապրում է Սարթ դեպարտամենտում (երկրի հյուսիս-արեւմուտք), հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կայքի աշխատակազմը նշում է, որ սա մեծությամբ երկրորդ շահումն է այս դեպարտամենտում նման վիճակագրություն վարելու ողջ պատմության ընթացքում։ Սարթում ամենահաջողակի կոչումը նախկինի պես պատկանում է EuroMillions վիճակախաղի մասնակցին, որը 2010-ին շահել էր 42 մլն եվրո։
Այս տարվա հաղթողի մասին տեղեկությունն ու անգամ տոմսը ձեռք բերելու տեղը գաղտնի են պահվում։ Խաղի կազմակերպիչները ընդգծում են, որ չեն կարող նման տեղեկություններ տարածել՝ առանց հաղթողի թույլտվության։
Սուրբ ծնունդի այս գիշեր շահումներով կոմբինացիաներ ունեցել են 1,2 մլն տոմսեր։ Ամենամեծ շահումը, չհաշված ջեքփոթը, հավասար էր 183,3 հազար եվրոյի, չորս հաջողակ կարողացել է նման գումար շահել։ Եվս 100 մարդ պետք է ստանա բոնուսային 20 հազար եվրո հատուկ բոնուսային թիվ քաշելու համար։





























