Մեծ Բրիտանիայում մեկնարկել է ավանդական սուրբծննդյան լողը։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Ուելսի Պորտկոուլում՝ Սուրբ ծննդի ավանդական լողին, հայտնում է AP-ը։

Սպասվում է, որ մոտ 1200 մարդ կմասնակցի լողին, իսկ մոտ 5000 հանդիսատես նրանց կաջակցի։

Սուրբծննդյան լողը անցկացվում է Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում, այդ թվում՝ Էդուարդ թագավորի նեղուցում։

Լոնդոնում անցկացվել է Պիտեր Պենի գավաթի համար սուրբծննդյան ամենամյա լողը։ Այն ամեն տարի, սկսած 1864 թվականից, տեղի է ունենում Հայդ-պարկում։