Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է դիվանագիտական թղթակիցների միության անդամների հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  ամերիկացի դեսպանը նշել է, որ սիրում է թուրքական խոհանոցը։ Նա ասել է, թե իր ամենասիրած ճաշատեսակը «իմամ բայըլդը»-ն է (բադրիջանով պատրաստվող ճաշատեսակ): Երբ մատուցողը բերել է այդ ճաշատեսակը, նա թուրքերենով ասել է. «Այս ճաշատեսակի համար ուշքս գնում է։ Թուրքիան բադրիջանների երկիր է։ Բադրիջանի ամեն հատվածը գեղեցիկ է»։

Դեսպանն անդրադառնալով Թուրքիայում ձերբակալված լրագրողների խնդրին՝ ասել է, թե դա ոչ դիետա է, ոչ էլ կաղամբի թթու։ «Հետեւում ենք եւ աշխատում հասկանալ»,-ասել է Ռիկարդոնեն։