Հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանն, ով հայտնի է «Օշականցի Գեւորիկ» մականունով, այսօր` ապրիլի 13-ին երկու ամսով կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել Գեւորգ Մելիքյանին: Նրան դատարան են ուղեկցել Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները:

Դռնփակ դատական նիստը նախագահել է դատավոր Մխիթար Պապոյանը: Դատարանը որոշել է «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկի» նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել երկամսյա կալանքը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Մելիքյանի մոտ ոստիկանները հայտնաբերվել էին 6,2 գրամ ափիոնանման զանգված:

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի