Չինաստանի Խուբեյ նահանգում Սյաոգան քաղաքային շրջանի տարածքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնին:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:36-ին: Հիպոկենտրոնը գտնվել է Ինչեն շրջանում, օջախը գտնվել է մոտ 10 կմ խորության վրա:

5,3 մլն բնակչություն ունեցող շրջանում տուժածների կամ փլուզումների մասին տեղեկություններ չկան: