Լուիզիանայում եկեղեցին օգտագործել է գյուղատնտեսական ինքնաթիռը, որպեսզի տասնյակ գալոն «սուրբ ջուր» ցողի Լաֆայետ քաղաքի եւ դրան շրջապատող ֆերմաների վրա, գրում է The Hill-ը։

Տեղի թեմը Facebook-ում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է ինքնաթիռը՝ Սուրբ Աննայի եկեղեցու մի քանի անդամներով, որոնք պատրաստվում են սուրբ ջրով լցված ինքնաթիռի թռիչքին։ «Նրան 100 լիտր սուրբ ջուր են բեռնել ինքնաթիռի մեջ, եւ օդաչուն այն ցողել է քաղաքի ու մոտակա ֆերմաների վրա։ Հավատացյալները նաեւ տնից են ջուր բերել թռիչքուղու վրա՝ օրհնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օդաչուն հատուկ հրահանգներ է ստացել, որպեսզի սուրբ ջուրը ցողի քաղաքի որոշակի մասերի վրա, ներառյալ եկեղեցիները, դպրոցները, մթերային խանութները եւ բնակիչների այլ հավաքատեղիներ։